Հղիություն, ծննդաբերություն
|
Պատրա՞ստ եք ծննդաբերության. tsnndatun.am
Մարդու ծննդյան մեծ հրաշքը ցնցել է միշտ ու բոլորին: Այդ սխրանքի մեջ է կնոջ մեծ հպարտությունը: Երկունքի տառապանքը կնոջը բարձրացնում և մոտեցնում է աստվածամորը, և կինը, անցնելով տանջանքի քուրայով, ձեռք է բերում բացառիկ գթասրտություն, կանացի առանձնահատուկ կարեկցություն: Ծննդաբերությունից հետո կինը բնականորեն խաղաղասեր է դառնում կանացիորեն, մայրաբար, իմաստուն:
Ծննդյան պահը մարդու աստեղային ժամն է: Եթե բարի է այդ ժամը, ուրեմն մարդու կյանքը բարեհաջող է սկսվել: Ես բոլորին ասում եմ, որ երբ ծնվում է ձեր որդին կամ դուստրը, թոռը կամ թոռնուհին, ծննդատունը ձեզ համար դառնում է տաճար՝ ձեր հատուկ ուշադրության կենտրոնը: Ուստի և պետք է բոլոր հնարավոր և անհնար միջոցները գործի դնել, որպեսզի այդ պահին ծննդաբերող կնոջ կողքին լինեն բարձր որակավորում ունեցող, բարի, շահագրգիռ մասնագետներ: Իսկ նրանց մեծ ու լուսավոր գործը պետք է գնահատվի ըստ արժանվույն:
Ծննդաբերությունը բնական ֆիզիոլոգիական պրոցես է, բնության կողմից ծրագրավորված: Ու հենց բնության նման էլ և՛ բարդ է, և՛ մինչև վերջ չուսումնասիրված: Ծննդաբերության ընթացքը պայմանավորված է ոչ միայն կենտրոնական, այլև վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությամբ, մեծ դեր ունեն նաև հորմոնները և նեյրոմեդիատորները (կենսաբանորեն ակտիվ նյութեր): Եթե կինը հոգեբանորեն պատրաստ է ծննդաբերությանը, ապա այդ պրոցեսը հաճույք կպատճառի նրան: Դրա մասին է վկայում ավելի քան 40 երկրների փորձը:
ՊԵՏՔ ՉԷ ՎԱԽԵՆԱԼ
Որպես կանոն, մարդիկ վախենում են այն ամենից, ինչ իրենց համար մինչև վերջ պարզ չէ, ինչը չեն հասկանում, չգիտեն դրա հետ վարվելու ձևը: Նույնիսկ ամենակատաղի և սարսափելի շունը կարող է դառնալ քո բարեկամը, եթե ուսումնասիրես նրա վարքագիծը, հասկանաս բնավորությունը և դադարես նրանից վախենալ: Նույնը և ծննդաբերությունը:
Անհրաժեշտ է հասկանալ, թե դա ինչ է: Պետք է դրան նախապատրաստվել ու այդ ժամանակ էլ վախ չի լինի: Միշտ հիշիր. եթե դա այդքան անտանելի լիներ, նախ Եվայի առաջնեկից հետո մարդկային ցեղը կընդհատվեր և ապա ոչ մի կին առաջին ծննդաբերությունից հետո չէր գնա երկրորդին, երրորդին և այլն:
Մեր կյանքի երևույթների մեծամասնությունը միանշանակ չէ: Այլ կերպ ասած՝ երևույթները մեդալի նման միշտ երկու կողմ ունեն՝ պոզիտիվ /դրական/ և նեգատիվ/բացասական/: Վախը ևս բացառություն չէ: Վախի դրական ֆունկցիան այն է, որ դրա հետևանքով առաջացած սթրեսի շնորհիվ օրգանիզմում արտադրվում է կենսաբանորեն ակտիվ նյութեր: Դրանք մոբիլիզացնում են օրգանիզմի ուժերը, ապահովում անխափան և հուսալի աշխատանք՝ ծայրահեղ պայմաններում (դրանցից է ծննդաբերությունը):
Մյուս կողմից՝ ամիսներ տևած խուճապային վախը բացասական վերաբերմունք է ձևավորում հղիության նկատմամբ, ինչն էլ անբարենպաստ ազդեցություն է թողնում թե՛ պտղի ներարգանդային զարգացման և թե՛ մոր հոգեբանական վիճակի վրա: Ծննդաբերությունից առաջ վախը բացասաբար է անդրադառնում ծննդաբերության ընթացքի վրա, կարկամեցնում, կծկում մկանները, նվազեցնում հյուսվածքների առաձգականությունը: Որպես հետևանք՝ լինում են լրացուցիչ ցավ, ճաքեր, պատռվածքներ: Որքան շատ ենք վախենում, այնքան ցավն ուժեղ է և հակառակը: Մոգական շրջան է ստացվում: Խուճապային վախը ծննդաբերության ժամանակ անվերահսկելի վարքագիծ է ձևավորում, երբ համարժեքորեն չեն ընկալվում ոչ բժշկի խոսքը և ոչ էլ գործողությունները:
ՈՐՔԱՆ ՇԱՏ ԵՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՅԶԵՐԸ, ԱՅՆՔԱՆ ՔԻՉ Է ՎԱԽԸ
Կետրոնացիր դրական ապրումների վրա: Ընտանիքի բարենպաստ հոգեբանական մթնոլորտը հղիության ողջ ընթացքում ընտանիքի բոլոր անդամներին և առաջին հերթին ամուսնու բարոյական սատարումը կնպաստեն ծննդաբերության թեթև ընթացքին և առողջ երեխայի ծնունդին: Պտղի ներարգանդային աճին զուգընթաց մոր հուզական աշխարհն ազդում է նրա հոգեբանական վիճակի վրա՝ դնելով բնականոն ծննդաբերական ակտի հիմքը:
ԽՈՐՀՈՒՐԴ
Ծննդաբերության ժամկետից բավականին շուտ անպայման ծանոթացեք համապատասխան գրականությանը, հաճախեք ծննդաբերության նախապատրաստման կուրսերի պարապմունքներին։Այնտեղ Դուք հնարավորություն կունենաք առավելագույնս ծանոթանալու հղիության և ծննդաբերության հոգեբանական և ֆիզիոլոգիական կողմերին։ Կիմանաք, թե որքան անհրաժեշտ է ճիշտ սնվելը հղիության ժամանակ և ծննդաբերությունից հետո, ինչպես կարելի է ապահովել կաթի անհրաժեշտ քանակություն կրծքով կերակրելու ողջ ընթացքում, ինչպես կանխել մաստիտը, պտուկների ճաքերը և շատ այլ բաներ։ Ձեզ կսովորեցնեն հատուկ մարզանքի և ինքնամերսման ձևեր, ճիշտ շնչառության և ինքնաթուլացման, կծկումների և ճիգերի ժամանակ ինքնացավազրկման հնարքները։ Դուք կկարողանաք հատուկ վարժությունների օգնությամբ ամրացնել մարմինը և նախապատրաստել ծննդաբերությանը։ Եվ որ ամենակարևորն է՝այնտեղ Դուք հոգեբանական օժանդակություն և համապատասխան միջավայր կգտնեք, որն այսօր Ձեզ համար անհամեմատ կարևոր է Ձեր աշխատակիցների շփումից։
Գիտակցաբար խուսափեք դժվար, պրոբլեմային ծննդաբերությունների, հիվանդ կամ մահացած նորածինների մասին խոսակցություններից, քանի որ այդպիսի զրույցները կարող են բացասաբար ազդել Ձեզ վրա։
Նանա Դանիելբեկ
Մանկաբարձ-գինեկոլոգ
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն